▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե թուրքը կտեսնի կուրախանա, այլ կօգտագործի իր քարոզչական նպատակներով

Այդպես մի ասեք. թուրքը կտեսնի կուրախանա: Չէ հայեր ջան, ոչ թե թուրքը կտեսնի կուրախանա, այլ`կօգտագործի իր քարոզչական նպատակներով: Տեսնել և հետույքը բռնած ուրախանալը, այլ բան է, իսկ քարոզչության մեջ օգտագործելը`այլ: Օրինակ, երբ տեղի անտեղի քլնգում ենք բանակը, սոցիալական ցանցերում, ի տես ամենքի ,կասկածի տակ ենք դնում սահմանից եկած պաշտոնական հաղորդագրությունները, պետք է մտահոգվենք, ոչ թե , որ թուրքը կուրախանա, այլ, որ մեր գրածները, իրար հետ բանավիճելը կօգտագործի մեր դեմ: Սկսում են իրենց բնակչությանը`նախրին, ասել, որ տեսեք, հայերի մոտ խուճապ է, հայերը իրար են ուտում, իրենց ՊՆ ն իրենց խաբում է, իսկ մենք ոչ, իսկ որպես ապացույց կտեղադրի մեր գրառումների արված նկարները:

 

Տիգրան Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее