▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օդի փող» -ի հարցը՝ ԱԺ-ում

Նախատեսվում է ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել 10.000 դրամ պետական տուրքի վճարումից: Օրենքի ընդունումը պայամանվորված է մի շարք հանգամանքներով.ներգնա զբոսաշրջության զարգացմամբ, ավիափոխադրումային շուկայի մրցակցության բարձրացմամբ և այլն:ԱԺ-ում հայտնեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ 11 ամսվա ընթացում Գյումրիի օդանավակայանում ուղևորների թիվը կազմել է 19.000, այսինքն, նվազել է 2 անգամ:

Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր այն կանխատեսումը, թե ինչպե՞ս են որոշել, որ ուղևորների թիվը կմեծանա: Վարդան Այվազյանն էլ ողջունեց Կառավարության այս քայլը՝ հարցնելով, թե ինչո՞ւ ամբողջը չեն հանում.

«Դա լուրջ տնտեսական խթան կհանդիսանա: Եվ, հետո, չե՞ք վախենում, որ այնտեղ ակտիվությունը բարձրանալու է: Հոսքը Երևանից կարող է գնալ այնտեղ»,-հարցրեց Վ.Այվազյանը:

«Այս ծրագրով  նախատեսվում է շուկայի մի զանգված վերցնել: Թիրախավորել ենք այն շուկան, որը չի սպասարկվում «Զվարթնոց»-ի կողմից.նրանք ցամաքային տրանպորտից օգտվող ուղևորներն են: Նախատեսում ենք նաև Վրաստանի հարավային մասերից հոսք՝ դեպի Հայաստան, իսկ 10.000 դրամն ընդահնարապես հանելու հարցը դեռ չի քննարկել»,-նշեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее