▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՈՄԱ»-ի 17-ամյա սանը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 10-ամյա երեխայի վրա

Թարմացված․Պարզաբանում «ՈՄԱ-ի 16-ամյա սանը կրակել է 11-ամյա երեխայի վրա» վերտառությամբ սադրիչ վերնագրով հոդվածի մասին

Առավոտյան՝  «Արտառոց դեպք՝ Երևանում․ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության 17-ամյա սանը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»
վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Պարզաբանելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, «Դետքը» խոսեց ՈՄԱ-ի փոխտնօրեն Վաղինակ Վարդանովի հետ։

Նա ասաց, որ հունվարի 6-ին Հովհաննես Մացակյանը, որը մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ․ սկզբին, մասնակցել է ՈՄԱ-ի դասընթացներին, այցելել է ՈՄԱ-ի կենտրոն։ Տարածքում գտնվող հանրակացարանի բակում մշտապես խաղացող երեխաների հետ այդ օրը եղել է նաև Հովհաննեսը։ Խաղի արդյունքում վերջինս խանութից ձեռք բերված խաղալիքով կրակել է 11-ամյա Վոլոդյայի վրա։

«Վոլոդյան և Հովհաննեսը մշտապես գալիս են ՈՄԱ, խաղում միասին, նույնիսկ մեզ հետ հաճախակի սեղանի շուրջ նստում՝ հաց ուտելու։ Չեմ հասկանում լուն ուղտ դարձնելու, դիտումներ հավաքելու նպատակով մեր լոգոն օգտագործելու և ՈՄԱ-ի սանը լինելու փաստը շահարկելու այս մոլուցքը։ Ցանկանում եմ նշել, որ ՈՄԱ-ի դասընթացները վերսկսվել են միայն հունվարի 8-ից՝ դեպքից երկու օր անց, և տարածքում ՈՄԱ-ի որևէ հրահանգիչ չի եղել։ Հորդորում եմ նման բնույթի տեղեկությունը տարածելուց առաջ կապվել նախ մեզ հետ՝ պարզաբանելու, թե իրականությունն ինչպես է եղել»,- նշեց Վաղինակը։

***

Հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցի մոտ 3 ժամ առաջ մոտ 16 տարեկան տղան տիրով կրակել է իր 10 ամյա երեխայի ոտքին, այտին և գլխին, հավելել է նաև, որ նույն անձը մի քանի օր առաջ հարձակվել է երեխայի վրա, ոտքով հարվածել նրա մեջքին և իր 10 ամյա երեխայից բացի այլ 10 ամյա երեխայի է ծեծի ենթարկել: 

Հաջորդ օրը Արմինե Ս․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հայտնել է, որ հունվարի 6-ին ժամը 20։30-ի սահմաններում հյուրանոցի հետնամասում ոմն Հովոն հրացանով մի քանի անգամ կրակել է իր 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք և հայտնել է, որ նույն անձը մոտ 1 ամիս առաջ իր որդուն ծեծի էր ենթարկել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են, որ ոմն Հովոն հանդիսանում է Երևանի բնակիչ 17-ամյա Հովհաննես Մ․-ն։

Այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ Նորք Մարաշում հայտնաբերում են Հովհաննես Մ․-ին և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ կազմված փաստաթղթերով նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Հովհաննես Մ․-ն «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության սան է և այդ օրը Արմենակյան փողոցի 127 հասցեի հետնամասում նշված կազմակերպության վարժանքի ժամանակ օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է Վ․ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանները ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ զենքի տեսակը պարզելու և այն հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее