▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերայում կենացները քաղցրանում են, ախորժակները՝ բացվում

Օպերային թատրոնում կրկին խժդժություններ են:

Կոնստանտին Օրբելյանի  պաշտոնի վրա, ըստ ասեկոսեների, նոր  աչք ունեցողներ են  հայտնվել:

Ըստ շրջանառվող լուրերի, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը փորձում է իր մտերիմի ամուսնուն՝ Կարեն Դուրգարյանին ճանապարհ հարթել դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Խոսքը՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնի մասին է:  Օպերայում խոսում են, որ դրանով է պայմանավորված Կոնստանտին Օրբելյանի հանդեպ Նազենի Ղարիբյանի անձնավորված բացասական վերաբերմունքը թե՛ ֆեյսբուքյան գրառումներում, թե՛ նրա տված տարբեր հարցազրույցներում:

 

 

Օպերային թատրոնում, որտեղ , անկախ արհեստածին լարվածությունից  ու «մուտիլովկաներից», Կոնստանտին Օրբելյանի աշխատանքն ու վաստակը գնահատողները շատ են, կարծում են, որ մշակութային գլխավոր օջախներից մեկի հանդեպ նման վերաբերմունքն ու նրա գործերին կոպիտ  միջամտությունը վտանգում է իրենց նորմալ ստեղծագործական աշխատանքն ու հիշում են օրերը, երբ նմանատիպ վերաբերմունքի էր արժանանում նաև լուսահոգի Օհան Դուրյանն, ում միայն անունն իբրև ղեկավար արդեն զարդարում ու պատիվ էր  բերում մշակութային այս կառույցին:

«Կոնստանտին Օրբելյանը քիչ բան չի արել  Օպերայի համար ու նրա պաշտոնի հանդեպ՝ սրած ատամներով «ախորժակ» ունեցողները գոնե պետք է չանցնեն բարոյական ու էթիկական սահմանները»,-մեզ հետ զրույցում նշեց Օպերային թատրոնի աշխատակիցներից մեկը: 

Ի դեպ, ոմանք զարմանալի են համարում, թե ինչու Մշակույթի նախարարությունը օր առաջ չի ազատում Օրբելյանին, առնվազն, տնօրենի պաշտոնից, քանի որ ,ըստ տեղեկությունների, կռիվ ու «բազար» կա ոչ միայն Օպերային թատրոնի  գեղարվեստական ղեկավարի, այլ հենց տնօրենի պաշտոնի համար: 

 

 

 

 

 

 

 

 

 

Օպերային խոսում են, որ օրերս Արմեն Սարգսյան անունով մեկը, որ թատրոնում հայտնի է հարսանիքներ վարող, «բարեկամական» այց է կատարել Կոնստանտին Օրբելյանին ու ակնարկել է, թե «վերևներում» խոսում են, որ իրեն/ այսինքն՝ Արմեն Սարգսյանին-խմբ./ են նշանակելու տնօրեն: 

«Ի՞նչպիսի «համեստություն». մեզ միայն դա էր մնացել, որ հարսանիքի թամադան նշանակվի օպերայի տնօրեն, խայտառակությու՞ն էլ ինչպիսին է լինում....Վստահ ենք, որ իր նախաձեռնությունն  է, կառավարությունում խելոք մարդիկ են՝ հասկանում են, որ թամադան չի կարող մշակութային թիվ մեկ օջախը ղեկավարել... Հակառակ դեպքում՝ նրան աջակցողը , կարելի է կարծել, որ Օպերային թատրոնն ուզում է քանդել, փակել, լուծարել...»,- նշեց մեր զրուցակիցը: 

Մեզ հաջողվեց պարզել, որ Արմեն Սարգսյանը Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ  է, իրոք, հարսանիքներ է վարել կամ գուցե  շարունակում է վարե՞լ , նաև հաղորդավար է եղել գովազդներ ներկայացնող մի ծրագրում:

Օպերային թատրոնում տիրող վիճակի ,  դրա շուրջ կատարվող լուրերի և դրանց հավաստիության  մասին փորձեցինք պարզաբանում ստանալ ինչպես Կոնստանտին Օրբելյանից, այնպես էլ Կարեն Դուրգարյանից ու Արմեն Սարգսյանից, սակայն նրանց հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Պատրաստ ենք ներկայացնել նրանց տեսակետն ու պարզաբանումը: 

 

Հեղինակ՝ 

Ա.Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее