|
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է՝ «Հետևյալ դաշինքներից կամ կուսակցություններից ո՞րի օգտին եք քվեարկելու 2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին» հարցման արդյունքները: «32,4 տոկոս՝ ՔՊ, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4 տոկոս, «Հայաստան»՝ 15,2 տոկոս, ԲՀԿ՝ 8,8 տոկոս, «Միասնության թևեր»՝ 6,2 տոկոս, ԴՕԿ՝ 3,2 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս, «Նոր ուժ»՝ 2.1 տոկոս, «Բոլորին դեմ եմ»՝ 2,0 տոկոս, «Հանրապետություն»՝ 1,5 տոկոս, ՀԱԿ՝ 0,3 տոկոս, «Հանուն հանրապետության»՝ 0,2 տոկոս, Քրիստոնեա-ժողովրդավարական՝ 0,1 տոկոս, Ժողովրդավարական համախմբում՝ 0,1 տոկոս, «Քոչարի ազգային վերածնունդ ու ազգային զարթոնք՝ 0,1 տոկոս, ԱԺԲ՝ 0,1 տոկոս»,- ասել է բանախոսը: *** Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գելափի հարցումներով հունիսի 3-ի տվյալներով ԱԺ անցողիկ շեմը հաղթահարում են 5 ուժեր, ըստ որում, ընդդիմադիր 4 ուժերը հավաքում են ավելի շատ, քան ՔՊԿ-ն։ Նույն տվյալներով անցողիկ շեմը հաղթահարելուն շատ մոտ են ԴՕԿ և Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որ այս ընտրարշավում հաճելիորեն զարմացնում է և ապահովում է վարկանիշի շարունակական աճ։ Վստահ եմ, որ վերջին օրերի, հատկապես, հունիսի 4֊ի ընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը, ինչպես նաև վերջին հանրահավաքները որոշակիորեն ազդելու են վերջնական էլեկտորալ արդյունքների վրա։ Այդ համատեքստում ակնհայտ է, որ Ազգային Ժողով անցնելու շանսերը կտրուկ ավելացրեց Լուսավոր Հայաստանը, քանի որ Մարուքյանը հաստատապես երեկվա բանավեճի հաղթողների թվում էր։ ԼՀԿ կողմից անցողիկ շեմի հաղթահարումը վերջնականապես լուծում է Փաշինյանի իշխանազրկման խնդիրը։ Սա, ի դեպ, տեսնում և հասկանում է Նիկոլ Փաշինյանը, ով երեկ ամբողջ բանավեճի ընթացքում ըստ ամենայնի խուսափում էր Մարուքյանի հետ ուղղակի բանավեճից։ Առաջին անգամ այդչափ ակնառու ձևով երևակվեց Նիկոլի` բանավեճում պարտվելու վախը։ Երեկ և այսօր զարգացող իրադարձությունները վերահաստատում են, որ Փաշինյանը հասկանում և սթափ է գնահատում էլեկտորալ իրավիճակը։ Առաջիակ երկու օրերին դեռևս կառավարող ուժը փորձելու է ամեն գնով բեկել իրավիճակը։ Վստահ պնդում եմ, որ բազմակի ուժեղանալու է ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելու հակվածություն ունեցող ընտրողների նկատմամբ լատենտ կամ բացահայտ մոբիլիզացիոն ճնշումը օրվա կառավարիչների կողմից թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցների գործադրմամբ։ Վստահ պնդում եմ նաև, որ, մասնավորապես, Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից անցողիկ շեմի հաղթահարումը անխուսափելի պարտություն է նշանակում Փաշինյանի համար։ Եվ սա քաղաքական ճաշակի, նախապատվությունների խնդիր չէ, այլ մեր պարտությունների խայտառակ էջը փակելու, մեր ժողովրդի և պետության համար նոր սկզբի ընտրություն է»: *** |
|
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվա հեռուստաաբանավեճից հետո ավելի խորացան կասկածներս, որ հունիսի 7-ին ընտրությունները չեն կայանալու։ Պարզ կդառնա հունիսի 8-ի առավոտյան։ |
«Ո՞ր ուժի օգտին եք քվեարկելու» հարցման արդյունքները
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


