Հունվարի 8-ին, ժամը 09.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։ 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Էրեբունու: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն: |
Որդին դանակով և մկրատով սպառնացել է սպանել ծնողներին, ապա փորձել է խեղդել հորը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet