Վահե Գառնիկի Ավետյան
02.օգոստոս.1979--29.հունիսի.2012
ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր, կրթությունը ստացել էր Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004թ.-ից, ծառայում էր պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում:Նա մահացավ 2012 թ. հունիսի 29-ին` կոմայից ուշքի չգալով: Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում:Հագել էր սպորտային համազգեստ ու ցանկանում էր մտնել ռեստորան:Այնել ինչ ռեստորան-Հարսնաքար ։Սպորտային համազգեստով 33տարեկան զինված ուժերի մայորին ռեստորան չի կարելի իսկ դատարկ գլխով հաստավիզ անասուններին կարե°լի է:Աֆիցանտ ով կռիվ է հրահրում կարե°լի է,մարդասպան հաստավիզներին կարելի է,էլ չեմ ասում որ այդ մարդիկ նույնիսկ նման բանի համար վարձատրվում են:8 տարի բժշկության մեջ:Հազարավոր կյանքեր է փրկել,հազարավոր զինվորների է առողջացրել և առողջ վերադարձրել իրենց ծնողներին: Իսկ հիմա ի°նչ-նրա երեխաները: 2 երեխա ովքեր որբացան,ծնողներ ովքեր ջահել որդի կորցրեցին,կին ով 30 տարեկանում մնաց այրի: Իսկ ո°վ է այս ամենի պատասխանը տալու: Իսկ որևե մեկը մտածել է թե ինչ կյանքով կամ ինչպես են ապրում կամ ապրելու այդ երեխաները:
Չեմ կարծում թե դատելով նրանց համար դա պատիժ կլինի: Ամենամեծ պատիժը Աստծո դատաստանն է: իսկ գիտեք թե ինչպես է լինելու այդ դատաստանը: Կանցնեն տարիներ և այդ մարդասպանների երեխաները կմեծանան ու կիմանան այդ ամենի մասին,կիմանան որ իրենց ծնողը մարդասպան է: Եվ այդ ժամանակ կլինի նրանց պատիժը-իմանալ որ ապրում են մարդասպան ծնողի հետ:Իմանալ որ այդ մարդասպան ծնողը երկու երեխա է որբացրել: Ու մինչև երբ: Այդյոք չի գալու այն օրը երբ այս երկրում նման շներին իրենց տերերը իրենց բներում կպահեն-պարանոցի կապը(ошейник) վզներին,դնչկալը բերաններին,որպեսզի իրենց շները ուրիշին կյանքից չզրկեն:Արդեն որերորդ դեպքն է որ նման տականքները ծնողին զրկել են որդուց,որդուն ծնողից,կնոջը ամուսնուց: Գալու է նաև այն օրը երբ այդ շների տերերնել են պատասխան տալու իրենց իսկ գազազացրած,անդաստիարակ,հաստավիզ ու անուղեղ շների կատարածի համար:
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ-Արդեն մեկ տարի է ինչ ես նրան չեմ տեսնում: Նա էլ չկա: Կան նրա հետ եղած պահերի հիշողությունները,կան նրա ասած բառերը: Հիշողությու°ն-իսկ ինչ°ու: Ինչու պետք է նա այս պահին չլինի մեր կողքին: Մենք բոլորս կարոտում ենք նրան, աղոթում նրա հոգու հանգստության համար:
Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչպես են ապրում կամ ապրելու Վահե Ավետյանի երեխաները…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet