▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբորորդու գրպանում թմրամիջոց է հայտնաբերվել. ոստիկանության մանրամասները

ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել երեկ Վանաձորում «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդու, ինչպես նաեւ տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելու վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ ոստիկանության՝ «Զինանոց-2018» օպերատիվ համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ, զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Լոռվա խճուղի 1/Ա հասցեում գործող ռեստորանի մոտից բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գ. Հ.-ին, 1986 թ. ծնված Ա. Ղ.-ին, 1998 թ. ծնված Դ. Հ.-ին, 1989 թ. ծնված Դ. Խ.-ին, 1990 թ. ծնված Ա. Ա.-ին, 1988 թ. ծնված Ն. Օ.-ին, 1994 թ. ծնված Ն. Հ.-ին, 1988 թ. ծնված Ս. Մ.-ին, 1991 թ. ծնված Կ. Ս.-ին եւ 1993 թ. ծնված Մ. Խ.-ին:

Նրանց անձնական խուզարկությամբ՝ Գ. Հ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է «Լիրիկա» գրառմամբ դեղահաբի տուփ՝ 300 մլգ 5 դեղահաբով, 1 հատ ապակյա կաթոցիչ՝ լցված չորացված մանրացված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով՝ ընդհանուր 4,6 գ կշռով, իսկ տաբատի հետեւի գրպանից հայտնաբերվել է թղթի կտոր՝ լցված չորացված, մանրացված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով՝ 0.1 գ կշռով:

Կ. Ս.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է նաեւ ծալովի դանակ՝ ծալված վիճակում, 10,5 սմ երկարությամբ, 7,2 ս/մ շեղբի երկարությամբ: 

Ձեռնարկվում են միջոցներ հայտնաբերվածի ձեռք բերման աղբյուրը եւ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ:

 

 

 

 

 

 

 

Գ. Հ.-ի վարած «Մերսեդես 600», Դ. Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն Պոլո» եւ Ա. Ղ.-ի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է քննություն: Նշենք, որ Գ. Հ.-ն «օրենքով գող» Օշականացի Գեւորիկի եղբորորդին է՝ Գրիգորի Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее