▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որեւէ մեկը չի կարող ինձ հետ նմանատիպ տոնով խոսել. Օսիպյանը` Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) մասին

Որեւէ մեկը չի կարող ինձ զանգահարել եւ նմանատիպ տոնով խոսել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե հենց ինքն է այն պաշտոնյան, որին զանգահարել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը եւ հայհոյել։

 

 

 

 

 

 

 

 

«Ուրեմն, ես անկեղծ ասեմ ձեզ՝ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսք գնում: Ինձ որևէ մեկը չի զանգահարել ու որևէ մեկը նման տոնով չի կարող ինձ զանգել ու խոսել: Վստահեցնում եմ ձեզ», -հայտարարել է Օսիպյանը:

Հարցին, թե երբ Հայաստան կտեղափոխվի Նարեկ Սարգսյանը, Օսիպյանը պատասխանել է. «Ինչ հնարավոր է, ոստիկանությունն անում է»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վալերի Օսիպյանը չի փոխել իր դիրքորոշումը և պնդելու է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում չկիրառվի: «Ես մեկ անգամ արդեն ասել եմ և պնդում եմ իմ ասածները», -հայտարարել է Օսիպյանը՝ մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը:

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե տեղեկություն ունե՞ն, ծրագրվում է փողոցնե՞ր փակել, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունն ունի շատ-շատ ինֆորմացիաներ, որոնք ձեռք են բերվել օրենքի սահմաններում, դրանք հրապարակման ենթակա չեն: Այո՛, մենք տիրապետում ենք:

Որևէ մեկը եթե փորձի կարգ խախտի, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարի, կարժանանան կոշտ գնահատականի՝ օրենքի սահմաններում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք՝ Սեֆիլյանը հայտարարել էր. «Լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее