▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրիգինալ նվերներ , էկզոտիկ ծաղիկներ. Florist Flowers & Design-ի նորաբաց սրահը գտել է կանանց գրավելու ամենագեղեցիկ տարբերակը

Կանանց ցանկությունները բազմազան են, բայց  ծաղիկը եղել ու մնում է ամենատարածված ու ավանդական նվերը: Տարվա ամենագեղեցիկ շրջանի սկիզբն ազդարարեք`  ձեր կանանց և աղջիկներին նվիրելով ծաղիկներ՝Մաշտոցի 39 հասցեում  գտնվող Florist Flowers & Design-ից:

 

 

Այստեղ կարող եք գտնել ծաղկային կոմպոզիցիաներ, նվերներ, բնական բույսեր, խաղալիքներով ստեղծված հավաքածուներ: Այս սրահը զարմացնում է իր տեսականիով, առաջարկների բազմազանությամբ  և  նորաոճությամբ:

Պետք է նշենք, որ այս սրահում դուք կգտնեք ապակե տարայում պահվող վարդեր, որոնք չենք կորցնում իրենց թարմությունն ու տեսքը 3-ից 5 տարի:

Սրահից դուք կարող եք շուրջօրյա գնել ծաղիկներ, ծաղկեփնջեր, գնել օրիգինալ նվերներ, ամրագրել հարսանեկան, ծննդյան, մկրտության և այլ միջոցառումների ֆուրշետներ: Սրահում գործում է նաև շուրջօրյա ԱՆՎՃԱՐ առաքման ծառայություն:

Florist Flowers & Design-ի դիզայներները տարվա ընթացքում մի քանի անգամ վերապատրաստվում են արտերկրի լավագույն մասնագետների մոտ, մասնակցում են միջազգային ցուցահանդեսների ու ներկայացնում են սրահում իրենց հեղինակային աշխատանքները:

Ծաղկի սրահում բոլորի համար իրենց ճաշակով և գրպանին համապատասխան ծաղկեփունջ կգտնվի, իսկ եթե չգտնվի հմուտ դիզայներները րոպեների ընթացքում կստեղծեն այն և կգոհացնեն  ամենաքմահաճ հաճախորդին: Խանութ սրահում էկզոտիկ ծաղիկների պակաս չկա՝ հոլանդական, էկվադորյան, կոլումբական շքեղ վարդերն անպայման կգրավեն ձեր ուշադրությունը, իսկ տարատեսակ օրխիդեաներով պատրաստված գեղեցիկ փնջերը անտարբեր չեն թողնի ոչ մի կնոջ:

Մաշտոց 39 
+374 55-11-11-56

Facebook/Florist Flowers & Design

Instagram/florist_arm

72157707250679464

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее