▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրինաց երկիր»-ը հայտարարում է «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին

 

azatutyun.am-ը գրում է. 2008 թվականից նախագահ Սերժ Սարգսյանի հետ վեց տարի կոալիցա կազմած «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պնդում է՝ երկիրը հայտնվել է ճգնաժամի մեջ, անհրաժեշտ է համախմբել ապագայով մտահոգ ազնիվ ու արդար ուժերին։

Այս նպատակով «Օրինաց երկիր»-ը այսօր մեկ տասնյակից ավելի կուսակցությունների ու հինգ տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ հայտարարեց նոր՝ «Հայկական վերածնունդ» կոչվող հասարակական-քաղաքական միավորումը ստեղծելու մասին։

Նոր միավորումը, ըստ նախաձեռողների, չի պայքարելու որևէ անձի կամ քաղաքական ուժի դեմ։ Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ դաշինքը գալիս է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները լուծելու, մարդու իրավունքները վերականգնելու և ժողովրդավարությունը ամրապնդելու համար։

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը վստահեցնում է՝ իր շուրջ համախմբվողների բանակը հսկայական է, հեռախոսը գրեթե չի լռում՝ այս նոր նախաձեռնությանը միանալ են խնդրում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն հասարակական կազմակերպություններին, այլև քաղաքական կուսակցություններին», - ասաց Բաղդասարյանը:

Զանգահարողների ու միանալ ցանկացողների թվում, սակայն, խորհրդարանական որևէ ուժ դեռ չկա։ Այսօրվա մոտ 200-հոգանոց հավաքին բացի ՕԵԿ-ականներից որևէ այլ խմբակցությունից պատգամավոր ներկա չէր։

Արթուր Բաղդասարյանի հետ իրենց ապագան տեսնող տասնյակ կուսակցությունների մեծ մասը համապետական ընտրություններին չեն մասնակցել, մի մասի առաջնորդներին այսօր նույնիսկ ՕԵԿ-ականներն էին դժվարանում մատնացույց անել։

«Միավորված հայեր» կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը, ով նույնպես միացել է «Հայկական վերածնունդ»-ին, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հավատացած է՝ Արթուր Բաղդասարյանը քաղաքական խաղերի գնացող չէ, ժողովրդին հուսախաբ չի անի։ «Ապագայում ժողովուրդը կհասկանա, որ այլ քայլերով, ինչ որ այսօր անում է ժողովուրդը, որ ասում է, որ իշխանությունը, ինտելիգենցիան ոչ մի բան չի կարող անել, և Հայաստանը լքում են, մենք պետք է հավատը վերականգնենք», - հայտարարեց Ավագյանը:

ՕԵԿ-ի այս նախաձեռնությանը միացած հասարակական կազմակերպությունները միաբերան պնդում էին՝ Արթուր Բաղդասարյանի հետ ճանապարհ են գնում, քանի որ նա անթերի կենսագրություն ունի։ Համաժողովից հետո էլ մեկը մյուսին հաջորդելով կենացներ ու երախտիքի խոսքեր էին ընծայում ՕԵԿ-ի առաջնորդին։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее