▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է եղել Արագածոտնում 7 ամսական երեխայի մահվան պաճառը. մանրամասներ

Մելիքգյուղում 7 ամսական փոքրիկը շնչահեղձ է եղել։

Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանը՝ անդրադառնալով օրորոցում մահացած հայտնաբերված երեխայի դեպքին, Lurer.com-ի հետ զրույցում ասել է.

«Երեխան վատառողջ է եղել, խորխը եկել շնչափողը փակել է, որի հետևանքով խեղդվել է։ Դիահերձարանում էլ նույն բանն են ասել։ Դեպքը կիրակի օրն է եղել, երկուշաբթի պետք է տանեին հիվանդանոց, բայց չհասցրին»,- նշեց Շահբազյանը։

Համայնքապետը նշեց՝ մահացած երեխան երիտասարդ ծնողների առաջնեկն ու միակ երեխան էր «Երիտասարդ ընտանիք են, հայրը մոտավորապես 25 տարեկան, մայրը՝ 19-ը»,- ասաց համայնքապետը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее