▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան է ծախսել Արգամ Աբրահամյանը նախընտրական քարոզչության ընթացքում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:

ԿԸՀ նախօրեին կայացած նիստում քննարկվել է ծառայության կողմից կազմված հիշյալ համայնքների ղեկավարների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը:

«Փաստինֆո»ի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու, ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Արգամ Աբրահամյանի նախընտրական հիմնադրամում մայիսի 26-ի դրությամբ մուտքագրված է եղել 1 մլն 620 հազար դրամ, որից ծախսվել է 487 հազար 320-ը, մնացորդը՝ 1 մլն 132 հազար 680 դրամ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее