▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան կարգապահ լինենք, այնքան շուտ կվերադառնանք բնականոն կյանքին․ Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի ուրախալի տվյալ է հրապարակել։
Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ (temporal reproduction number)` Rt-ն, մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի:

Rt գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել:
Այժմ նպատակը Rt-ն հնարավորինս նվազեցնելն է, որ այն 1-ից ցածր արժեք ունենա։

Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:

Իսկ դրա արագությունը մեր վարքագծից է կախված։ Որքան կարգապահ լինենք, հետևենք արտակարգ դրության ռեժիմի կանոններին, այնքան շուտ դա տեղի կունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее