▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրրանցիների անակնկալը․ Ինչպե՞ս են նրանք շնորհավորում Արմինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը

«Օրրան»-ի սաներն ու աշխատակիցներն անակնկալ են մատուցել հանրապետությունում կարևոր գործունեություն ծավալող այդ հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով, որ օգոստոսի 6-ին է:

«Օրրան»-ում գործող տարբեր խմբակների երեխաների նախաձեռնությամբ նկարահանվել ու մոնտաժվել է տեսաուղերձ-շնորհավորանք։ 

 

 

 

«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 19 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։ Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի  բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։

Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց։

Դիտեք նաև՝

Մենք չգիտեինք, որ Վլադիմիր Գասպարյանն աղոթել գիտի. Արմինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց պատմության, ամուսնու մասին և ոչ միայն

 

Դիտեք նաև՝ 

Ուժեղ կին չեմ... պարզապես Րաֆֆին ինձ խրախուսում է. Արմինե Հովհաննիսյան

 

Դիտեք նաև՝ 

Մի տղա Օրրանի սան էր, հիմա՝ շեֆ-խոհարար է, ուրեմն արժեր. Արմինե Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее