▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրրանի երեխաների համար այս տարի Ձմեռ պապիկն ավելի շուտ եկավ. 72 զույգ կոշիկ Baldi-ի կողմից՝ օրրանցիների համար

 

Նոյեմբերի 19-ին Օրրան էին այցելել «SAS Group»-ի կազմի մեջ մտնող Baldi բրենդի ներկայացուցիչները: Նրանք իրենց հետ բերել էին 72 զույգ կոշիկ Երևանի և Վանաձորի երեխաների համար:

Baldi բրենդը, այսպիսով, իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շատ կարևոր մի գործառույթ՝ օգնելով անապահով երեխաներին: Կարելի է ասել, օրրանցիների համար այս տարի Ձմեռ պապիկն ավելի շուտ եկավ. այնքան մեծ էր նրանց ոգևորությունը և ուրախությունը:

 

 

Երեխաները և Baldi-ի աշխատակիցները շատ լավ ժամանակ անցկացրին միասին. սկզբում բացեցին բոլոր տուփերը և փորձեցին կոշիկները, այնուհետև Օրրանի սաները իրենց երգերով զարդարեցին այդ գեղեցիկ օրը:

Գնահատելի է «SAS Group»-ի նման մեծ կազմակերպությունների ներգրավվածությունը բարեգործության մեջ, քանի որ նմանատիպ նվիրատվությունների շնորհիվ անապահով երեխաները զգում են հոգատարություն և ջերմություն, որն այնքան կարևոր է նրանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее