▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրվա կադրը` Բարի գալուստ...

Օրվա կադրը` ԱԺ պաշտոնական կայքից. ավելի ուշ` ԱԺ նախագահի լուսանկարը հանվել է կայքէջի այս հատվածից:  Լուսանկարը` Արման Սուլեյմանյանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի օգտին` 101 կողմ ձայնով այսօր ընտրվել է ԱԺ նախագահ: 

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կենսագրությունը

Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում՝ որպես փականագործ: 1972-1991թթ. դասավանդել է Երեւանի թիվ 30 դպրոցում, եղել է թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ.՝ Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ(19.06.2007-17.11.2008թթ.): ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

Պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2004թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2005թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ. ), Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալով (2007թ.), «Մեսրոպ Մաշտոց» մեդալով (2008թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով (2008թ.), «Խաչատուր Աբովյան» մեդալով (2008թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2010թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2011թ.):

Ամուսնացած է, ունի 2 որդի, 5 թոռնիկ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее