▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանական այցեր քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ, կան բերման ենթարկվածներ

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության ծառայողները ստուգողական այցեր են իրականացրել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։ Արտաքին զննության է ենթարկվել մի քանի տասնյակ կասկածելի ավտոմեքենա։ Որոշ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության դեպքեր։ Հայտնաբերվել ու առգրավվել են գործարանային համարով ատրճանակ, մարիխուանայի նմանվող զանգված, թմրամիջոցի հետքերով կաթուցիչ, դանակ, մահակ և այլն։

Այս քաղաքականության շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ, այդ թվում՝ «Զինանոց» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որը միտված է ապօրինի պահվող զենք-զինամթերքի և սառը զենքերի հայտնաբերմանն ու առգրավմանը։ Միջոցառումն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Ձեռնարկվող միջոցառումներին, բացի տարածքային ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված են նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցները։

Միջոցառումների շրջանակում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, Արարատի, Արտաշատի և Հրազդանի բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее