iLur.am-ը գրում է, որ Երեւանի Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյան, Դավիթ Վարդանյանին:
Մինչ այդ քաղաքացիական հագուստով մի խումբ անձնինք փորձել են խոչընդոտել մարտի 1-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկումը: Նրանք առանց ներկայանալու հարձակվել են Կոնգրեսի ակտիվիստների վրա եւ փորձել են խլել նրանցից իրազեկող թռուցիկները: Փոքր-ինչ հեռվում կանգնած ոստիկաններն այդ ընթացքում լուռ հետեւում էին քաղաքացիական հագուստով անձանց գործողություններին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում