▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականունով «օրենքով գող» Նորայր Փիլոյանին

 


Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երեւանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին։

 

 

 

 

 

 

 

 

Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվել և առգրավվել է ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее