▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները Երևանում հայտնաբերել են սպանության համար ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հ.-ին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ Արսեն Հ.-ն ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության և 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее