Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանում տեղի ունեցած գրքերի գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երվանդ Քոչարի փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակչ, 56-ամյա Կարեն Նավասարդյանին:
shamshyan.com-ն է գրում այդ մասին և նշում, որ Կ. Նավասարդյանը կենտրոն վարչական շրջանում գտնվող տարբեր գրախանութներից մի քանի օրերի ընթացքում գողացել է «Հայկական թավշյա հեղափոխություն» անվամբ գրքեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Նավասարդյանը բաց է թողնվել, ոստիկաններն էլ պարզել են, թե որ գրախանութներից են գրքերը գողացվել:


