Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու։ Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին հերոյինի նմանվող զանգվածներ, իսկ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մարիխուանայի նմանվող զանգված։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հերոյինի նմանվող զանգվածը բերման ենթարկվածը ձեռք է բերել Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվեց, թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Դեկտեմբերի 8-ին 56-ամյա տղամարդը դատարանի որոշմամաբ կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Ոստիկանները հերոյինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet