Լրագրող Արփի Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ հասկանում, լուրջ չեմ հասկանում քաղաքապետարանն ու համայնքապետարանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Բլեյանի դպրոցում։ Ոստիկաններին քսի են տվել մարդկանց վրա, ովքեր փորձում են բետոնե պատի վեր խոյացումը կասեցնել ու որոնց վրա քսի են տրվել և զոռով ցույցի են ուղարկվել Հիսուսից հետո երկրորդ մարդու համար ինքնահրկիզվող կնիկները։ Հովսեփ Կուբատյան, Հակոբ Կարապետյան, ի՞նչ է կատարվում և կարևորը՝ ինչո՞ւ։ Էդ ինչ թույլտվություն է, որը պիտի վիզ իրականացվի»:

Նշենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ապօրինի է համարել մանկապարտեզի և կրթահամալիրի միջև այժմ ընթացող ցանկապատի շինարարությունը:
«Մենք նորից կստեղծենք կենդանի պատնեշ, կպաշտպանենք մեր իրավունքները։ Հրավիրում եմ յուրաքանչյուրին, ով «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի, «Բնակավայրը առանց ճաղերի» նախաձեռնության մասնակիցն է, շահառուն, բարեկամը»,- հայտարարել է նա:
Բլեյանը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ իրենք չեն խոչընդոտելու տարվող աշխատանքներին. «Մենք ուղղակի ապահովում ենք ազատ տեղաշարժի մեր իրավունքը»:


