Փետրվարի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել։ Հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնության ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն են գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել նրանց՝ մասնագիական գործունեության կապակցությամբ, այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը՝ կցելով տեսանյութ:
Դիտեք նաև՝
Հավելենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է է․ «Ոստիկանության բաժնում օպերների կողմից փաստաբաններին ծեծելու դեպք, իմ հիշողության մեջ, վերջին տասնամյակներում չի եղել: Այս աննախադեպ իրավիճակի կապակցությամբ առաջարկում եմ.
Ա. Վահե Ղազարյանին շնորհել հերոսի կոչում՝ անցյալ տարվա հուլիսի 25-ին միջազգային հանրության կողմից տրամադրված ու բաժիններում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը անջատելու մասին հրաման (թիվ 26-Լ) արձակելու համար:
Բ. Ոստիկանության Էրեբունու բաժինը արտահերթ կերպով ճանաչել տարվա բաժին: Մյուս բաժինների համար կազմակերպել փորձի փոխանակում, որ սովորեն այդպես աշխատել:
Գ. Փաստաբաններին ծեծած օպերլիազորներին հայտնել խրախուսանք, արտահերթ կերպով շնորհել նոր սպայական կոչումներ ու ապահովել պաշտոնների բարձրացում:
Դ. Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «за дискредитацию полиции» հոդվածով ու փաստաբաններին հետին թվով դատել այդ արարքի համար»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet