1in.am-ի տեսանյութում` Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատասխանում է հարցին, թե արդյոք երեկ ոստիկանների և «Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցների միջև կատարվածը նշանակո՞ւմ է, որ ոստիկանությունը կրկին անցնում է ագրեսիվ գործողությունների: «Ոչ, ոստիկանությունը ցույց է տվել, որ ագրեսիվ գործողությունների կողմնակից չի եղել: Երեկ «Դեմ եմ»-ի տղաները հապաղել են մի պահ փողոցն անցնելուց»,- ասել է ոստիկանապետը՝ հավելելով, թե բախում տեղի չի ունեցել, փողոցն անցնելու հետ կապված կուտակումներ են եղել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում