ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է․ «Նախ պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը և նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»։
***
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ դաժանությամբ, արժանապատվությունը նսեմացնող, ատելության ու վիրավորանքի խոսքով ուղեկցվող անհամաչափ գործողությունները ցույց են տալիս, որ մեր երկիրն արդեն դարձել է ոստիկանապետություն։ *** Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Սարդարապատում տեղի ունեցած ամոթալի միջադեպը Փաշինյանի ստորության ու բարոյազրկության հերթական ու ցավոք՝ ոչ վերջին դրսևորումներից է։ Առհասարակ, ինքը մշտապես փորձում է գործողությունների ընթացքը տանել հնարավորինս ստոր, տմարդի ու պատվազուրկ ճանապարհով, այսինքն՝ իջեցնել բոլորին իր մակարդակի վրա, որովհետև այդ տիրույթում ինքն անգերազանցելի է։ |