Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Մասնավորապես պարզվել է, որ Թլիկ համայնքի մշակույթի տան նախկին տնօրենը, որը պաշտոնավարում է 1999 թվականից 2018 թվականը, 2015 թվականին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։
Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին։
Կարդացեք նաև՝
Բացահայտվել են Օթևանում կատարված յուրացման ու պաշտոնեական կեղծիքի դեպքերը