Արդեն տեղեկացրել ենք, որ ալբանական եւ սերբական մամուլը մեկը մյուսին հղում տալով այսօր հայտնել են, որ ալբանացիները հայերին երկու միլիոն են վճարել մեր հավաքականի հետ խաղում հաղթանակի համար:
Ռուսական sport-express.ru-ն հենվելով opozita.com-ի տարածած տեղեկատվության վրա գրում է, որ տարածված լուրերի հիման վրա ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի Եվրոպայի առաջնության «I» խմբի Հայաստանի և Ալբանիայի հավաքականների հանդիպումը՝ պարզելու համար՝ արդյոք այն պայմանավորվա՞ծ է եղել:
Հաղթանակի շնորհիվ ալբանացիները 2-րդ տեղն են զբաղեցրել խմբի մրցաշարային աղյուսակում և իրենց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել:
Եթե ապացույցներ գտնվեն, որ հանդիպումը պայմանավորված է եղել, ապա Ալբանիայի հավաքականին դուրս կմնա «Եվրո-2016»-ի մասնակիցների շարքից: Նրա տեղը կզբաղեցնի Դանիայի ընտրանին, իսկ Սերբիայի ազգային հավաքականը կմասնակցի անցումային փուլի խաղերին:
Թե ինչ կլինի մեր հավաքականի հետ, առայժմ պարզ չէ: