▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժ են կիրառել ու բացել ռուսական բեռնատարի ճանապարհը»

Արցախցի ակտիվիստ Դավիթ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի կոմպրադորական իշխանություններն ուժ են կիրառել տեղում հերթապահող քաղաքացիների նկատմամբ և բացել են Ակնայից եկող ռուսական բեռնատարի ճանապարհը»։

Թարմացված․ Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում։

Աղբյուրը` ԱՀ տեղեկատվական շտաբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее