Ու՞մ եք մոլորեցնում իրատեսական բառով. 1 տոկոս տնտեսական աճն էլ է իրատեսական, հետո…Բա իրատեսական կլինի, բա ուզում եիք մինիմալ պահանջներով ներկայացված ծրագիրն էլ իրատեսական չլինի:
ՀՀ կառավարության այս ծրագիրը, որը հավանության արժանացավ ՀՀԿ-ի կողմից, ինչպես նկատեցիք ես միտումնավոր նշեցի ՀՀԿ-ի քանզի ԱԺ-ի կողմից ես չէի կարող ասել, չէ, որ 70 կողմն էլ ՀՀԿ-ը խմբակցությունից են եղել մեղմ ասած իրենից ներկայացնում է Ճ կլասի պահանջներով կազմած ծրագիր:
Այսինքն իրենք իրենց առջև դրել են մի այնպիսի ծրագիր, որը կյանքի կոչելու համար մեծ ջանքեր չի պահանջվում: Որպեսզի ավելի արտահայտիչ լինի հնչեցրածս եկեք պատկերացնենք այսպիսի մի իրավիճակ` ուսուցիչը աշակերտին հանձնարարում է սովորել Ա գլխից մինչև Մ գլուխը, իսկ աշակերտը ասում է ոչ`ես կսովորեմ Ա գլխից մինչև Գ գլուխը, բայց հավատացնում եմ ձեզ, որ այն իսկապես կսովորեմ: Հիմա մեզ մոտ նույն կարգավիճակն է:
Չգիտես թե, ինչու մեր կառավարությունը չի պատկերացնում, թե մենք ինչ կատաստրոֆիկ վիճակում ենք գտնվում և մինիմալ հարցադրումներով առաջ քաշած պահանջներով մենք ուղղակի չենք կարող դուրս գալ այս մղջավանջային իրավիճակից: 3 տարվա կտրվածքով ձեր առջև խնդիր եք դնում, որ մինիմալ աշխատավարձը կբարձանա և կհասնի ինչ, որ զավեշտալի թվի, մոռանալով, որ այդ աշխատավարձը պետք է դեռ օր առաջ գործեր, նույնիսկ կարելի է ասել նա արդեն իրականությունից շատ ցածր է ուր մնաց երեք տարի հետո գնաճի այս սոսկալի տեմպերի տակ նա իրատեսական լինի:
Մի խոսքով ձեր «նոու հաուն» պահեք ձեր շրջապատի համար և թող նրանք ուրախությունից ՈՒՐԱ բացականչեն, իսկ մեզ այդ զավեշտալի մինիմումներով չեք կարող զարմացնել, նույնիսկ եթե օրը 10 անգամ բացականչեք իրատեսական բառը: Հավատացեք դուք դրանով ձեզ եք անհարմար վիճակում դնում, իսկ մեզ շփոթեցնելը այլևս անհնար է: