▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ հանդիպեց Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում

Երեկ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ եւ ավագ որդու հետ մեկնել է Մոսկվա։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Սույն տեղեկությունը պաշտոնապես հաստատել են «Ժառանգության» ներկայացուցիչները։ Այցը մեկօրյա է։ Հովհաննիսյանը կվերադառնա այսօր, ժամը 16-ին։

«Ժառանգության» անդամները դժվարացել են այլ մանրամասներ ներկայացնել իրնց առաջնորդի անսպասելի այցից։ Երեկ ուշ երեկոյան, սակայն, «168.am»-ը, հղում անելով մոսկովյան աղբյուրներին, նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ,ով դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, համարվում է Եվրասիական եւ Մաքսային միությունների նախագծերում ակտիվորեն ներգրավված առանցքային պաշտոնյաներից մեկը»,- գրում է «Հայկական ժամանակը»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее