▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունքը սարքելու փոխարեն աչքը տալիս-հանում են

 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը հիմնականում անդրադարձավ երեկ իր ու ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հարցուպատասխանին:
Ինչպես ՀՀ բոլոր, այնպես էլ անձնագրային ոլորտում կատարյալ խառնաշփոթ է: Այսօր ՀՀ-ում կա 3 տեսակի անձնագիր.սովորական, կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտ: Իսկ ընտրական համակարգը սովորական անձնագրերի համաձայն է կազմվել: Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը, ձախն էլ նույնիսկ չգիտի՝ ինքն ինչ է անում: Դուք սովոր եք հավսար-զգաստով դակել, անցկացնել օրենքները, թե բա հայբուդուլ, աշխարհի վերջն է, պիտի արագ ընդունենք: Ահա արգասիքը: բա անեկդոտը պոզով-պոչով է լինո՞ւմ: Հիմա ՀՀկ-ն իբր լուծում է իրավիճակը, բայց ունքը սարքելու փոխարեն աչքը տալիս-հանում են՝ ասելով թող նույնականացման քարտերով քվեարկեն»:
Երեկ Նիկոլ Փաշինյանն իրեն չէր կարողացել զսպել ու սկսել էր ծիծաղել, երբ Հովհաննես Սահակյանը խոսում էր թանաքոտման համաշխարհային փորձից. Հովհաննես Սահակյանին թվաց, թե ինձ անեկդոտ են պատմում, իրականում երկրում ստեղծված այս իրավիճակը տեղով անեկդոտ է: 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը հիմնականում անդրադարձավ երեկ իր ու ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հարցուպատասխանին:

«Ինչպես ՀՀ բոլոր, այնպես էլ անձնագրային ոլորտում կատարյալ խառնաշփոթ է: Այսօր ՀՀ-ում կա 3 տեսակի անձնագիր.սովորական, կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտ: Իսկ ընտրական համակարգը սովորական անձնագրերի համաձայն է կազմվել: Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը, ձախն էլ նույնիսկ չգիտի՝ ինքն ինչ է անում: Դուք սովոր եք հավսար-զգաստով դակել, անցկացնել օրենքները, թե բա հայբուդուլ, աշխարհի վերջն է, պիտի արագ ընդունենք: Ահա արգասիքը: Հովհաննես Սահակյանին թվաց, թե ինձ անեկդոտ են պատմում, իրականում երկրում ստեղծված այս իրավիճակը տեղով անեկդոտ է: Բա անեկդոտը պոզով-պոչով է լինո՞ւմ: Հիմա ՀՀԿ-ն իբր լուծում է իրավիճակը, բայց ունքը սարքելու փոխարեն աչքը տալիս-հանում են՝ ասելով թող նույնականացման քարտերով քվեարկեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իրեն չէր կարողացել զսպել ու սկսել էր ծիծաղել, երբ Հովհաննես Սահակյանը խոսել էր թանաքոտման համաշխարհային փորձից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее