Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկիններից մնացած փողատերերը, ներկա իշխանությունների հետ պասերով լավ հարմարվել են եկամուտներ ստանալով։
Իրենք քանի կան, նիկոլի մազը չի ընկնելու, ուր ասես կգնա, կլափի ու կլակի, հետո կգա բոլորիս վրա կղժժա, աննան ինչքան ուզի և ում ուզի կկլպի, գրպանները թափ կտա, իսկ սովորական մարդիկ մեկ էս քամու տակն են ընկնելու, մեկ էն։
Հողերն էլ հանձնելու են ու հանձնելու, որովհետև բանակ չկա, կազմաքանդած է, իսկ դիրքերն էլ պահում են հայրենասեր մարդկանց կհանքի գնով։
Սրանք մի կուտոկով, մեր տղամարդկանց քոքը կտրում են, իրանց գրպանը միայն միշտ լիքը լինի։ Իսկ շարքային ռամիկներիս տղամարդկանց՝ որին դիրքերում սպանել են տալիս, կամ սարքում չմո նիկոլի կատարածու ենիչար, կամ էլ էն թավուրի գյադա, որ․․․ մի խոսքով հասկացաք։
Տղերքին դիրքապահ էլ ասեղի վրա են նստացնում, էլ խաղամոլ սարքում, կամ էլ հիշենք քանի ու քանի դեպքեր եղան, զինծառայողներին էլ վառեցին, էլ մեքենաներով տեղափոխվելուց քանի զոհեր ունեցանք վթարներից։
Մեր երկրում մնացող, չարտագաղթող քաղաքացիների մյուս հատվածին էլ ռադ կանեն իրենց տներից, կհանձնեն տնով թուրքերին, յանի սահման են գծում, հարևանների հետ խաղաղ համակեցքույթուն ստեղծում։
Բայց չգիտես ինչու Իրանը այդ հարևանների մեջ չի մտնում, այլ միայն ադրբեջաննութուրքիան։ Ռուսաստանի մասին չենք խոսում, որովհետև մենք ենք մեղավոր, որ մեզ հետ նման կերպ վարվեցին։
Էս երկրում հոգևոր արժեքները նյութականից չեն տարբերվում։ Աստծո հավատք ու աղանդավոր-կղերական իրար այնքան են խառնվել, որ մարդ չգիտի ո՞ւմ աղոթի, ո՞ւմ խոնարհվի, ո՞ւմ հետևից գնա, ո՞ւմ լսի․․․ Եթե մեկն էլ հայրենանվեր բան է անում ու ազգին, Եկեղեցուն ծառայում անձնուրաց, դնում պախարակում ու կեղտ են շպրտում։ Այս ամենը պառակտելու և տիրելու համար։ Այսպես չեն թողնում, որ մարդիկ հավատան իրար, նորից սիրեն իրենք իրենց սկզբում, հետո իրենց ընտանիքը, հետո իրենց ընկերներին, հոգևոր, կամ աշխարհիկ, ինչու չէ՝ քաղաքականությամբ զբաղվող առաջնորդներին։
Այս ամենը արվում է մեկ նպատակով․ թուրքական ծրագիրը՝ բնաջնջել հայերիս, հասցնել վերջնական փուլի։ Միայն ապուշը չի հասկանա, որ դա արվում է, ցավոք, հենց հայերի էլ ձեռքերով։
Ամենաանմարդկային, ոչ հումանիզմ կա, ոչ կարեկցանք վիճակը առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտում է։ Ամեն բան այստեղ միմիայն փողով է որոշվում, բժիշկները հոգնած են, հիվանդների հետ ժպիտ անգամ չեն փոխանակում, ուր մնաց անկեղծ հոգատարություն դրսևորեն։ Սրանք էնքան նողկալի ոլորտներ են, որ խոսել դեմոգռաֆիկ վիճակը բարելովելու գործընթացների բացակայության մասին նույնիսկ պետք էլ չի։ Ամեն բան ապարդյուն է, որովհետև, նրանք եկան կեղծ հեղափոխությամբ, մեզ վերացնելու։
Չասեք, թե նույնն է այլ երկրներում, կամ աշխարհում ընդհանրապես։ Որ իբր աշխարհը շուռ է եկել, բոլոր տեղերում էլ մարդիկ ցնդել են։ Չէ, չկա տենց բան․ միայն մեր երկրում է, որ մարդը արժեք չունի ու մենք բոլորս ինչ-որ խաղացողների ձեռքին տիկնիկներ ենք։
Ցավալի է, բայց փաստ, իրար հարգել չկա, իրար լսել չկա․ բոլորը մյուսներից իրենց վեր են դասում և խելոք։ Բոլորը սիրում են օգտագործել յուրայիններին, բայց միայն իրենց շահի համար։ Բարդակ երկիր, որտեղ ազատվել հրեշներից կստացվի միայն այն դեպքում, եթե կարողանանք կամքի ուժով նորից միավորվել մեկ նպատակի համար՝ հանուն Հայկական լեռնաշխարհում ապրելու իրավունքի»։
|