
Ուր ենք հասել, որ հոգևորականը շուրթեր լցնելուց բացի նաև բռնություն է գործադրում
Ծանր է տիրադավների ենթակայության տակ գտնվող քահանաների վիճակը, շատ ծանր է: Նախկինում էլ է ծանր եղել նրանց հետ աշխատելը, քանի որ նրանք երբեք չեն փայլել իրենց վարքով, հոգևոր ծառայություններով, նրանց վարքը միշտ է եղել բացասական: Հո պատահական չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը նրանց վրա է կոմպրոմատներ հավաքել:
Տեղեկություններ կան, որ անգամ Անուշավան Ժամկոչյանին ասել է` քեզ խելոք պահիր, թե չէ էդ լցրած պռոշներովդ բանտ կուղարկեմ քեզ…. Դրա համար էլ նա Փաշինյանին ծառայություններ է մատուցում հիմա: Ասեմ Ձեզ, որ վերջերս նա անգամ իրեն թույլ է տվել մի հրաշալի սարկավագի ծեծի ենթարկել: Տեսնում եք, թե ուր ենք հասել, որ հոգևորականը, շուրթեր լցնելուց բացի, նաև բռնություն է գործադրում: Ուղղակի խայտառակություն է:
Հատված Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հարցազրույցից


