Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, գրում է Hurriyet-ը։
«Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը։ Ցանկանում եմ ընդգծել վերջին որոշումների և հայտարարությունների կարևորությունը, հատկապես՝ այն որոշումների, որոնք հանգեցրել են ճանաչումների թվի ավելացմանը՝ մինչև 149։
Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի էլ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը հիմա էլ պատերազմ է սկսել Լիբանանի դեմ։