Արդեն տեղեկացրել ենք, որ օլիմպիական Ռիոյում Ռուսաստանի դաշնությունը ներկայացնող Սեդա Թութխալյանը ազատ վարժություններում իր ելույթը կատարել է ` Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:
Բայց , եթե անկեղծ, ես չեմ հասկանում՝ ուրախանամ, թե տխրեմ, երբ Հայաստանից արտագաղթած ռուսաստանաբնակ աղջնակը ազատ վարժություններում իր ելույթը կատարում է Արա Գևորգյանի հայտնի երաժշտության ներքո, երբ Արցախի ճակատագիրն այժմ առավել քան երբև անորոշ է ու հղի վտանգով, որ էլի քանի-քանիսն են արտագաղթելու Հայաստանից ու Արցախից առաջիկայում ու հայտնի չէ, թե ինչ երաժշտության ներքո են ներկայանալու օլիմպիական հաջորդ խաղերում՝ ուրիշ երկրների դրոշի ներքո...» :
Ա. Գրիգորյան