▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրուգվայի ԱԳ նախարարի հայտարարությունն արժանացել է Բաքվի հիստերիկ արձագանքին...

ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ,մեկնաբանելով Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը, Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն հայտարարել է,որ ժամանակն է եկել ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ...Ազերիական լրատվամիջոցները արդեն ոգևորվել են և սպասելի է նաև Է.Մամեդյարովի "հիմնարկության" բոցաշունչ հակաուրուգվայական արձագանքը...Հիշեցնեմ,որ Լ.Ալմագրոն նույնատիպ հայտարարություն էր արել նաև 2011թ.,որից հետո սև և սպիտակ ոչխարների պատվիրակությունը շուտափույթ մեկնեց Մոնտեվիդեո և փորձեց ԿԱՇԱՌԵԼ այնտեղի պաշտոնյաներին...Սակայն` ապարդյուն...2012 թ.Բաքուն որոշում ընդունեց իր դեսպանատունը բացել Ուրուգվայի մայրաքաղաքում,ինչպես դա արեց Բուենոս-Այրեսում...Այդ դեսպանատների գլխավոր նպատակն է հակազդել հայկական համայնքին և ձախողել հայամետ որոշումների ընդունումը այդ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից...Թե ինչ հետևանքներ կունենան Ուրուգվայի ԱԳ նախարարի այս հայտարարությունները, ցույց կտա ժամանակը...Իսկ պաշտոնական Երևանը ՉՊԵՏՔ է "ձեռքերը ծալած"`որպես հանդիսատես, այս ամենը դիտի...Մենք պետք է շատ ակտիվ զբաղվենք Արցախի անկախության ճանաչման "լոբբինգով"...2014 թ.և այս տարվա սկզբի իրադարձությունները,երբ այս ՎԵՑ օրում կորցնում ենք ՉՈՐՍ հայորդու,ցույց են տալիս,որ Արցախի անկախության ճանաչման գործընթացը պետք է ԱՌԱՋՆԱՅԻՆ դառնա մեր իշխանությունների համար...Բանակցությունները ազեր-կոյունլուների հետ հանգեցնում են նրան,որ Բաքուն, առանց իր ԻՐԱԿԱՆ ծրագրերը թաքցնելու, սպառազինությունների մրցավազք է սկսել և ԱՄԵՆ ՕՐ հայտարարում է հայերի կողմից "գրավված տարածքները" զենքի ուժով ազատագրելու մասին,ինչպես նաև մեր կողմից բանակցություններին մասնակցելը իր հասարակությանը մատուցում է որպես Երևանի և Ստեփանակերտի ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ...2015 թվականը հայերիս համար կարևոր պետք է լինի ոչ միայն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100- ամյակի միջոցառումների կազմակերպումով այս կամ այն երկրում,այլև ԱՐՑԱԽԻ անկախության ճանաչման գործընթացի ԱԿՏԻՎԱՑՄԱՄԲ...Մենք չպետք է միայնակ թողնենք Արցախի անկախության կողմանկիցներին Բաքվի հետ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ...Այդ հարցը ՄԵԶ համար ավելի կարևոր է,քան նրանց...Եվ եթե Ուրուգվայը ցանկանում է ճանաչել ԼՂՀ,ապա Երևանը պետք է մշտապես լինի Մոնտեվիդեոյի կողքին և սատարի նրան այս հարցում,քանի որ Ուրուգվայը պարտավոր չէ մեր պատճառով խնդիրներ ստեղծել Բաքվի և վերջինիս սատարող մի քանի թափթփուկների հետ,ինչպես, օրինակ, Թուրքիան կամ Պակիստանը...


Հ.Գ.

Ըստ չճշտված տվյալների` 20-րդ դ.90-ական թթ.մի շարք երկրներ,այդ թվում նույն Ուրուգվայը և Արգենտինան, ցանկացել են ճանաչել Արցախի անկախությունը,որը սակայն "ցանկություն" էլ մնացել է...Երևի պատճառը բանակցություններն էին Մինսկի խմբի ձևաչափով և Երևանի փորձերը դրանց չխոչընդոտելը...

Մեր "ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ" սխալ ընկալվեց Բաքվի կողմից և ուշ չէ այն ուղղել...ՀՀ-ն և ՍՓՅՈՒՌՔԸ միավորվելով կարող են լավ արդյունքների հասնել...Ոչ միայն Ուրուգվայը և Արգենտինան կարող են չանաճել Արցախի անկախությունը,այլև մի շարք այլ երկրներ,որոնք ԳՈՒՄԱՐԻ դիմաց կանեն դա...Չպետք է մոռանալ,որ այս աշխարհում ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆՎՈՒՄ Է ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է...Ժամանակն է անցնել ակտիվ գործողությունների...

 

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее