▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ հանգամանքներ Լյովա Սարգսյանի հիմնադրամի շուրջ

Մեծ աղմուկ հանած «Փյունիկ» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լյովա Սարգսյանը, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ներկայացրել է 2018թ. տարեկան հաշվետվությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

armlur.am-ն է գրում այս մասին ու նշում, որ յաս հիմնադրամն, ի դեպ, արդեն մի քանի ամիս է՝ դադարեցրել է իր գործունեությունը, եւ 2018թ. մայիս ամսից սկսած` որեւէ ծրագիր չի իրականացրել: Նկատենք, որ 2008-ից գործող այս հիմնադրամի խոշոր եւ մշտական ֆինանսավորողների ցանկում է եղել Երեւանի քաղաքապետարանը եւ մեկ այլ աղմկահարույց հիմնադրամ՝ ամիսների առաջ ԱԱԾ-ին «հյուրընկալած» «Երեւան»-ը, որոնք ամեն տարի միլիարդավոր դրամներ են փոխանցել «Փյունիկին»՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

«Փյունիկի» 2018թ. գործունեության հաշվետվությունից տեղեկանում ենք, որ մասնավորապես նախորդ տարի հիմնադրամին Երեւանի քաղաքապետարանից սիզամարգեր ստեղծելու եւ ծաղկապատում իրականացնելու համար փոխանցվել է 103 մլն 135 հազար 600 դրամ, եւս 200 միլիոն դրամ էլ` բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում ու պահպանում իրականացնելու համար:

 

 

Այլ աղբյուրներից հիմնադրամին ֆինանսավորում չի եղել: Այսինքն՝ միայն քաղաքապետարանից «Փյունիկին» է փոխանցվել շուրջ 303 մլն դրամ: Իրավաբանական անձանց կողմից դրամական մուտք եղել է արտասահմանյան «Ստատու Մաքսոլար Փոուեր ԼԹԴ-ի» կողմից՝ 24 մլն 170 հազար 85 դրամ: Ֆիզիկական անձանց կողմից դրամական մուտքեր նույնպես եղել են, մասնավորապես` Լյովա Սարգսյանի կողմից՝ 672 հազար 228 դրամ, եւ սփյուռքահայ բարերար Գաբրիել Չենբերջյանի կողմից՝ 500 հազար դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ ֆիզիկական անձանց կողմից ապահովված ֆինանսական մուտքերը կազմել են 26 մլն 188 հազար 822 դրամ: Նախորդ տարի ՀՀ համայնքների կողմից հիմնադրամին նվիրատվություններ չեն արվել, իսկ իրավաբանական անձանցից միայն մեկ ընկերություն՝ «Կայիքի գրուպ ԼԹԴ-ն» է նվիրատվություն արել՝ 39 մլն 144 հազար դրամ: Սա նույնպես արտերկրում գործող ընկերություն է: Հիմնադրամը նախորդ տարի ընդամենը երկու ծրագիր է իրականացրել՝ բարեգործական բեռների ներմուծում եւ անհատույց բաշխում, որի վրա ծախսել է 363 միլիոն 464 հազար 96 դրամ, եւ հրատարակչական աջակցություն է ցուցաբերել՝ ծախսելով 2 մլն 5 հարյուր հազար դրամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее