▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղղաթիռով այց Արթիկ եղել է, 105 կմ տարածությունը ուղղաթիռով հաղթահարող անձը Տիգրան Սարգսյա՞նն է

Իրականում ուղղաթիռով «այց» Արթիկ եղել է, սակայն դրա «ուղեւորը» առաջին տիկին Աննա Հակոբյանը չէ: Ըստ արթիկցիների՝ Աննա Հակոբյանի այցից հետո նույն ջերմոց է այցելել նաեւ ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ համադրելով փաստերը, ենթադրվում է, որ 105 կմ տարածությունը ուղղաթիռով հաղթահարող անձը հենց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Armtimes.com-ը:Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե Հակոբյանը Արթիկ է այցելել ուղղաթիռով: «Ես պաշտոնապես հերքում եմ, Աննա Հակոբյանը մեզ մոտ եկել է ծառայողական մեքենայով»,- ասաց տնօրենը:

Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ուղղաթիռով Արթիկ այցելել է Տիգրան Սարգսյանը, Իգնատոսյանը պատասխանեց. «Մասնավոր ուղղաթիռ է եւ չեմ կարող ձեզ ինֆորմացիա տալ, թե ով է եղել մեջը, ոչ պաշտոնական հանդիպում է եղել, եւ հյուրեր ենք ունեցել, դա ոչ մեկին չի վերաբերվում: Դա եղել է Աննա Հակոբյանի այցից հետո»,- մեր զրույցում եզրափակեց Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրենը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ այսօր «Իրատես» թերթը «ասում են, թե»-ով գրել էր, թե Աննա Հակոբյանի այցը՝ Արթիկ տեղացիներն ահավոր զայրացրել է, այն պատճառով, թե վերջինս ուղղաթիռով է այցելել Արթիկ: Այս տեղեկությունն այսօր հերքել էր նաեւ Հակոբյանի մամուլի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее