▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ մի բան հիշեք․․․Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր մարդիկ կան, ովքեր հարցազրույց կամ ելույթ են ունենում և իմ մասին բացասական գնահատականներ են հնչեցնում, իրենց կարծիքով` հոխորտում կամ փորձում ինքնահաստատվել` ցավոք, չհասկանալով, որ իրենց պարագայում ես ավելի ծանր կտանեմ, եթե իրենք հանկարծ սկսեն ինձ գովել կամ սատարել։

Ուզում եմ մի բան հիշեք, որ երբ տեսնում եմ նման հարցազրույցներ, մտքի փայլատակումներ` առաջացած միակ գայթակղությունն այդ նյութն իմ պատին դնելն է, տարածելն է, որ ավելի շատ մարդ տեսնի իմ և ձեր ծայրահեղ տարբերությունը, որ հանկարծ մեկի մտքի ծայրով չանցնի, որ իմ և ձեր միջև կարող է ընդհանուր տեսակետ կամ արժեհամակարգ լինել։

Այնպես որ, ազատ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում։
Բարի կիրակի բոլորին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее