▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզո՞ւմ եք մեկ-մեկ սենց ասեմ՝ ով ոնց ա հասել Բաքու»․ Սամվել Բաբայան

«Մնացականյան Լևոնը կապվում է Թուրքմենստան իր ծանոթի հետ, ասում՝ Ալիևի փեսուն ասեք՝ գնում եմ, թող սահմանին ինձ բաց թողնեն։ Գնում ա, բայց սահմանին արդեն ասել էին, որ ձերբակալեն։ Բաբայան Դավիթին Բակո Սահակյանը և իր թիմը համոզում են, թե գնա հանձնվի, որ մեզ բաց թողնեն»,- «RusArmInfo»-ի եթերում ասել է ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվում։ «Ուզո՞ւմ եք մեկ-մեկ սենց ասեմ՝ ով ոնց ա հասել ընդեղ։ Դատը կլինի, կլսեք բաց էֆիրում, կհասկանաք իրականում ինչ ա։ Էդ մարդիկ գնացել են ռուսական բազա, նստել են, սպասել։ Երբ իրենց ախրանաներին, աշխատողներին, ԱԱԾ-ի, ՄՎԴ-ի պետերին սահմանի վրա պառկեցրել են, ասել՝ մինչև ձեր ղեկավարները չգան, ձեզ բաց չենք թողնելու, գնացել են էդ գիշեր ժամը 3-ից մինչև առավոտվա 5-6-ը էդ մարդկանց համոզել, որ եկեք, ձեր հետ ուզում են խոսեն։ Եկել են էնտեղ, նստել են, մի 7-8 ժամ խոսել են, հետո էդ մարդկանց բաց են թողել, իրենց էլ տարել են Բաքու։ Երբ ռուսական բազայից իրենք ուզել են դուրս գան և գնան էդ խոսակցությանը, ռուսական սպայական կազմը ասել է՝ մի արեք դա, բայց իրենք գնացել են։ Գնացել են՝ վստահ լինելով, որ կհամոզեն ադրբեջանցիներին»,- նշել է Բաբայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее