▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է իրականում կառավարության աղմկահարույց որոշման նախագծի «քավորը»

Մայիսի 29-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշման  աննախադեպ նախագիծը` դժգոհությունների ու տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել  և բողոքի ալիքը հիմնականում  ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղղությամբ է:

Asekose.am-ի  աղբյուրները, սակայն, պնդում են, որ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայ չորս  երիտասարդներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու  որոշման նախագծի նախաձեռնությունը  ամենևին էլ Հրանուշ Հակոբյանինը չէ, այլ կայացվել է  է ավելի բարձր մակարդակում ու կյանքի է կոչվել Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Առաջինի խնդրանքով: Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով`  սփյուռքահայ չորս երիտասարդները հոգևորականներ են, իսկ  կառավարության որոշման նախագիծը , հաշվի առնելով նրանց ծննդյան ու գործունեության վայրերը,   որոշվել է Սփյուռքի նախարարության միջոցով ներկայացնել գործադիրի հաստատմանն, ինչն էլ առիթ է դարձել, որ քննադատության հիմնական սրերն ուղղվեն դեպի այդ գերատեսչության ղեկավարին:

Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Հրանուշ Հակոբյանն  իրավասու և ի զորու  չէր լինի նախարարության անունից նման նախաձեռնությամբ հանդես գալ, եթե նրան այդ մասին չհանձնարարեին  «վերև»-ներից, որտեղ էլ`  տեսնելով համացանցում բարձրացած դժգոհությունը, թերևս, անթաքույց ուրախանում եմ, որ քննադատությունների թիրախը որոշումից առաջ ու հետո կա ու մնալու է Սփյուռքի նախարարը:

Հիշեցնենք, որ կառավարությանը ներկայացված առաջարկի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է` «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Աբրահամ Զարեհի Աշքեանի (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեան (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանի (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլի (Կարակաս, Վենեսուելա) մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее