Ի ՞նչ է լինելու Հայաստանը, ով է լինելու հայը ռուսական հեռուստաալիքներով, եթե, ասենք, ինչ-որ <<անբարո>> արարքով ջղայնացնենք <<մեծ եղբորը>> (նախադեպը՝ Ուկրաինայի եւ ուկրաինացու հեռուստապատկերը )
1. Հայաստանը ընդհամենը աշխարհագրական հասկացություն է, պետություն չի եղել, Տիգրան Մեծ անունով մեկը կար, էն էլ ալբանացու ու հրեայի ապորինի զավակ էր
2. Հայը հնուց խաբեբա, դավաճան ու վախկոտ է եղել (արխիվից կհանեն հին հունական, հռոմեական, արաբական ձեռագրերից ցիտատներ, կգումարեն Պուշկինին, Լոուրենս Արաբացուն, Զիա Բունիաթովին)
3. Նժդեհին ֆաշիստ կներկայացնեն, Անդրանիկին՝ սառնասիրտ մարդասպան
4. Հայաստանը զավթիչ կդարնա, ագրեսոր, անմեղ ադրբեջանցու դահիճ
5. Արեւմտահայը՝ անաղուհաց շուն կլինի, ով կծեց հյուրասեր թուրքի հայրական ձեռքը
6. 88-ի երկրաշարժը հայերն են կազմակերպել, որպեսզի դրսից ձրի շոր ու ուտելիք ստանան
7. Արամ Խաչատրանն ու Այվազովսկին հայ չեն եղել, քանի որ ռուսերենով են նկարել ու երաժշտություն գրել:
8. Ղարաբաղի հայերը ահաբեկված են հայաստանցիների կողմից ու երազում են Ադրբեջանի գիրկը վերադարնալ (խցիկին մեջքով նստած մի երկու <<հայ>> կնկարեն, որոնք արցունքոտ ձայնով կպատմեն, թե ոնց են Բաքվի նաֆթի հոտին կարոտել)
9. Սահմանամերձ մի երկու գյուղ արագ-արագ հանրաքվե կանցկացնեն ու ֆաշիստ-մարդակեր Հայաստանից կանկախանան (մի քանի հարյուր հազար դոլարի պատմություն ա)
10. Հայրենասեր հայերը՝ Միհրանյան-Կուրղինյան-Սիմոնյան, իրենց հայրենասիրական ճիշտ խոսքը կասեն:
Շարունակեք, մի 100 կետ կարող եք ավելացնել...
Կասկածող կա՞, որ տեղը գա, մեր դարաւոր եղբայրն այդպես էլ կանի: