▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Մարզահամերգային համալիրի սեփականատերը

ԱԺ-ում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հետաքրքրում էր, թե ո՞վ է Մարզահամերգային համալիրի սեփականատերը, ո՞վ է պատասխանատու քարուքանդ արված Երիտասարդական պալատի համար, ու ի՞նչ է սպասվում «Զվարթնոց»-ի նախկին շենքին:

Մինչ այդ՝ նա դիմել է Կառավարություն ու ստացել է հետևյալ պատասխանը. «Մարզահամերգային համալիրն օտարվել է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Համալիրին հարող 8.5 հա տարածքում կկառուցվեն հյուրանոցային համալիրներ, ռեստորաններ, խաղատներ, ժամանցային այլ վայրեր, փակ ջրային ատրակցիոններ: Ծրագիրն իրականացվելու է առավելագույնը 4 տարվա ընթացքում, ներդրումները պակաս չեն կարող լինել 100 միլիոն դոլարից: Երիտասարդական պալատի նախկին շենքն օտարվել է սնանկության գործընթացով: Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ի նախկին շենքին, ապա խոսք է գնում մի մասի պահպանման մասին և բանակցություններ են վարվում: Հիմա՝ հարց. «Նտաա ինվեստմենտ գրուպ»-ը նախկինում ի՞նչ գործունեություն է ծավալել Հայաստանում, ովքե՞ր են այդ կազմակերպության հիմնադիրները: Ինչքա՞ն պետք է վճարեն, որ Կենտրոնում խաղատուն բացելու հնարավորություն ստանան ու ի՞նչ երաշխիք, որ Համալիրը Երիտասարդական պալատի նման չի դառնա»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

«Խոսքը իրարից տարբեր գործընթացների մասին է(Երիտասարդական պալատ և Համալիր): Համալիրն օգտագործվելու է նույն նպատակով, ինչ նախկինում է եղել: Հարակից տարածքում կկառուցվեն հյուրանոցներ, ժամանացային վայրեր, խանութներ և այլն: Խաղատնային գործունեություն իրականացնելու համար 100 միլիոն դոլարից շատ մուծումներ պետք է արվեն: Պահանջների չկատարման դեպքում պայմանագիրը կլուծարվի: Իսկ այդ ընկերությունը նախկինում ՀՀ-ում գործունեություն չի ծավալել, դրա համար մինչև չվճարեն, պայմանագիրն ուժի մեջ չի մտնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее