▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է որոշել, որ Հայաստանը Վրաստանին պետք է էլեկտրաէներգիա տա, այդ ի՞նչ բիզնես է.Հրանտ Բագրատյան

ԱԺ-ում շարունակում են քննարկել Մեծամորի ատոմակայանի հարցը:

«Սխալ եք անում, երբ ասում եք, որ մինչև 270 միլիոն մեզ փող է պետք: Այդպես պետության պարտքն ենք ավելացնում: Լսողի մոտ անմիջապես հարց է ծագում: Մի հատ ճշտեիք՝ ինչքան է պետք ու գայիք ասեիք: Ամեն տարի բյուջեի հետ միասին մենք պետք է արտաքին ու ներքին պարտքի թվերը հաստատենք: Մենք չգիտենք՝ այս տարին ոնց ա փակվելու: Եվ, հետո, ո՞վ ասաց, որ պետք է էլէներիգիա արտադրենք ու արտահանենք: Ո՞վ է  որոշել, որ Հայաստանը Վրաստանին պետք է էլեկտրաէներգիա տա: Եղբայր, եթե դուք բազայում ունեք ատոմակայան, որը 40 տոկոս էներգիա է արտադրում, բարի եղեք հիդրոակումլացիոն կայան ստեղծեք, ձմռանը չօգտագործվող էներգիան ուղղեք ջրին, տարեք Սևան ու 2-րդ անգամ բերեք: Բայց, Հայաստանը, որ չունի ռեսուրս, ինչո՞ւ պետք է իր օդը կեղտոտի՝ Վրաստանին էներգիա մատակարարելով: Այդ ի՞նչ բիզնես է: Էն էլ, որ ցանկացած պահին Վրաստանը կարող է հրաժարվել դրանից: Բայց մեզ էլ պետք չէ: Այդտեղ մենք փող չենք էլ կարող աշխատել:  Հաջորդը էլէներգիայի գնի էլաստիկության հարցն է: Անցած տարի 38 դրամից դարձավ 41.80, իսկ հիմա ուզում եք դարձնել 47-48 դրամ: Իմ հաշվարկներով էլէներգիայի գինը եթե բարձրացնում ենք 1 տոկոսով, ավելի քան 1 տոկոսով կրճատվում է էլէներգիայի սպառումը: Ի վերջո, բարձրացումից տուժում են ՀԷՑ-երը, որոնց պարտքի զգալի մասը ոչ ճիշտ քաղաքականությունն է»,-ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее