▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ուզում, որ երեխա ծնվի.Հրանտ Բագրատյանը գիտի

«Ո՞վ է ուզում, որ երեխա ծնվի. կինը, պետությունը: Իսկ գործատուն..գործատուի գործը չէ: Բայց մենք ասում ենք՝ գործատու, վճարի՛ր: Սա սոցիալիզմ ա: Այդ ժամանակ գործարանը պետական էր: Բերել, սա թողել եք նույնը: Հենց որ խոսում եմ՝ ասում եք, թե այն ժամանակ ինչո՞ւ չվերացրիք: Ես 4 տարի եմ աշխատել, օրն էլ 24 ժամ ունի , մեկ-մեկ 40 ժամ էինք դարձնում, բայց, այնուամենայնիվ, ինչքան հասցրեցինք, հասցրեցինք:  Ես աշխատել եմ նաև մասնավոր մեծ ընկերությունում, ղեկավարել եմ այն: Տերը չի հասկանում, թե ինչու պետք է վճարի: Կինն այսօր իր պոտենցիալով չի զիջում տղամարդուն:  Հիմնարկի տնօրենը, եթե չի լինում ծննդաբերության հանգամանքը, գերադասում է կին աշխատող ունենալ»,-ԱԺ-ում խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի փոփոխությունների մասին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Այս պայմանների համար ճիշտ լուծումը, պատգամավորի կարծիքով, եթե տալիս են նպաստ, ապա պետք է տան բոլորին՝ ֆիքսված գումարի չափով, որ գործատուն հանգիստ բարձրացնի կնոջ աշխատավարձը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее