▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ պետք է պահանջի հայկական տարածքները Թուրքիայից

 

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
 
Նոր տեղեկացա Սերժ Սարգսյանի խիստ հետաքրքիր հարցազրույցի մասին, որ նա տվել էր թուրքական 
«Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելին 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում: Հոդվածը թաղվել 
էր լրատվական հեղեղի մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  ոգեկոչման միջոցառումների 
օրերին:
Ահա կարևոր հատվածներ նախագահ Սարգսյանի ընդարձակ հարցազրույցից, որը հրապարակվել է 
«Թըրքիշ դեյլի նյուս»-ում՝ «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում.
 
- Նախագահն արդարացիորեն նշել է, որ «Թուրքիայի ղեկավարության զգացմունքային և ոչ 
դիվանագիտական բնույթի արձագանքը [Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց 
ցեղասպանության ճանաչմանը] ևս մեկ ապացույց էր, որ Թուրքիան շարունակում է իր բացահայտ 
ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ իր վրա վերցնելով Օսմանյան 
կայսրության իշխանությունների կողմից իրականացված ոճրագործության պատասխանատվության բեռը»:
 
- «ԱՄՆ-ը որպես գերհզոր տերություն և ժողովրդավարական արժեքների ջատագով բազմաթիվ 
առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 51 նահանգներից 
44-ն ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան 
տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը, հայ ժողովրդի նկատմամբ 
կոտորածները բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք 
պաշտոնավարման ընթացքում չեն կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց 
նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք երբեք կասկածի տակ չեն դրել կատարվածի 
հավաստիությունը և միայն քաղաքական որոշ նկատառումներից ելնելով խուսափել են արտաբերել 
«ցեղասպանություն» եզրույթը»: Մինչ նախագահ Սարգսյանը ճիշտ բնութագրել է Հայոց 
ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, նրա պատասխանում կային մի քանի անճշտություններ. 
Միացյալ Նահանգներն ունի ոչ թե 51, այլ 50 նահանգ, և Ջերալդ Ֆորդը Հայոց ցեղասպանությունը 
ճանաչել է որպես կոնգրեսական՝ ոչ որպես նախագահ: 
 
- «Թուրքիայի առաջարկը, ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, հետապնդում է 
միայն մեկ նպատակ՝ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և շեղել միջազգային 
հանրության ուշադրությունն այդ ոճրագործությունից: Սա ոչ միայն մեր տեսակետն է, այլ նաև 
միջազգային հանրության, որը շարունակաբար ճանաչում և դատապարտում է Հայոց 
ցեղասպանությունը: [Հայ-թուրքական] Արձանագրությունում չկա դրույթ պատմության 
ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին: Արձանագրության համապատասխան կետով երկու 
ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն պետք է իրականացվի, 
որի համար էլ նախատեսվում էր ենթահանձնաժողովի ստեղծում: Բանակցությունների ընթացքում 
հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս շեշտել է նաև թուրքական կողմին, որ 
Ցեղասպանության փաստը որևէ դեպքում կասկածի տակ չի կարող դրվել»: Նրանք, ովքեր դեմ էին 
Արձանագրություններին, այդ թվում նաև այս հոդվածի հեղինակը, վաղուց առաջ էին քաշում համանման 
առարկություններ:
 
- «Արդեն վեցերորդ տարին է, ինչ ստորագրվել են արձանագրությունները. ե՞րբ է հարմար պահը 
[վավերացնելու].... Անցած տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ թե հարմար պահի է սպասում, այլ 
փորձում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոցով կանխել միջազգային 
հանրության հստակ դիրքորոշման արտահայտումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով 
ճանաչումները ներկայացնել իբրև խոչընդոտ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին: Իմ 
նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը 
հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական 
հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին փակ սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ 
և բարեկեցիկ գոյակցությունը: Ցավոք, Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի 
բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր 
դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների 
շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը.... Վեց տարի 
չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Մի առիթով ես ասել 
եմ, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները 
կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք»: Իմ կարծիքով, Հայաստանի 
արգործնախարարը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Արձանագրությունների տակից և 
դրանք չեղյալ հայտարարի:
 
- «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի 
տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման 
խնդիր չի եղել և այսօր չկա: Սա հստակ դիրքորոշում է»:
Նախագահ Սարգսյանի վերջին պատասխանը անուշադիր ընթերցելու դեպքում, հավանաբար կարող է սխալ 
հասկացվել: Նա չի ասում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, բայց չի էլ 
ասում, որ չունի... Հայաստանը պարզապես այս հարցը պաշտոնապես չի բարձրացրել, քանի որ դա կարող 
է լուրջ հետևանքներ ունենալ ազգային անվտանգության վրա արևմտյան սահմանում նրա հզոր և թշնամի 
հարևանի կողմից: Կուսակցությունները, կազմակերպությունները և անհատները, ինչպես նաև այս 
տողերի հեղինակը, հաճախ են խոսում Թուրքիայից տարածքային պահանջների մասին, սակայն 
հասկանալի է, որ Հայաստանի առաջին դեմքը պետք է շատ ավելի զուսպ լինի իր հրապարակային 
հայտարարություններում:
 
Նախագահ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ հայկական տարածքների պահանջը 
թողնում է գալիք սերունդներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իսկապես տարածքային պահանջներ 
ունի Թուրքիայից...
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
 
Նոր տեղեկացա Սերժ Սարգսյանի խիստ հետաքրքիր հարցազրույցի մասին, որ նա տվել էր թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելին 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում: Հոդվածը թաղվել էր լրատվական հեղեղի մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  ոգեկոչման միջոցառումների օրերին:
Ահա կարևոր հատվածներ նախագահ Սարգսյանի ընդարձակ հարցազրույցից, որը հրապարակվել է  «Թըրքիշ դեյլի նյուս»-ում՝ «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում.
 
- Նախագահն արդարացիորեն նշել է, որ «Թուրքիայի ղեկավարության զգացմունքային և ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը [Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը] ևս մեկ ապացույց էր, որ Թուրքիան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ իր վրա վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ոճրագործության պատասխանատվության բեռը»:
 
- «ԱՄՆ-ը որպես գերհզոր տերություն և ժողովրդավարական արժեքների ջատագով բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 51 նահանգներից 44-ն ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը, հայ ժողովրդի նկատմամբ 
կոտորածները բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց 
նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք երբեք կասկածի տակ չեն դրել կատարվածի հավաստիությունը և միայն քաղաքական որոշ նկատառումներից ելնելով խուսափել են արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը»: Մինչ նախագահ Սարգսյանը ճիշտ բնութագրել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, նրա պատասխանում կային մի քանի անճշտություններ. 
Միացյալ Նահանգներն ունի ոչ թե 51, այլ 50 նահանգ, և Ջերալդ Ֆորդը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է որպես կոնգրեսական՝ ոչ որպես նախագահ: 
 
- «Թուրքիայի առաջարկը, ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ոճրագործությունից: Սա ոչ միայն մեր տեսակետն է, այլ նաև միջազգային հանրության, որը շարունակաբար ճանաչում և դատապարտում է Հայոց 
ցեղասպանությունը: [Հայ-թուրքական] Արձանագրությունում չկա դրույթ պատմության ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին: Արձանագրության համապատասխան կետով երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն պետք է իրականացվի, 
որի համար էլ նախատեսվում էր ենթահանձնաժողովի ստեղծում: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս շեշտել է նաև թուրքական կողմին, որ Ցեղասպանության փաստը որևէ դեպքում կասկածի տակ չի կարող դրվել»: Նրանք, ովքեր դեմ էին 
Արձանագրություններին, այդ թվում նաև այս հոդվածի հեղինակը, վաղուց առաջ էին քաշում համանման առարկություններ:
 
- «Արդեն վեցերորդ տարին է, ինչ ստորագրվել են արձանագրությունները. ե՞րբ է հարմար պահը [վավերացնելու].... Անցած տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ թե հարմար պահի է սպասում, այլ փորձում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոցով կանխել միջազգային 
հանրության հստակ դիրքորոշման արտահայտումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով ճանաչումները ներկայացնել իբրև խոչընդոտ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին: Իմ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական 
հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին փակ սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը: Ցավոք, Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների 
շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը.... Վեց տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Մի առիթով ես ասել եմ, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները 
կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք»: Իմ կարծիքով, Հայաստանի արգործնախարարը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Արձանագրությունների տակից և դրանք չեղյալ հայտարարի:
 
- «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և այսօր չկա: Սա հստակ դիրքորոշում է»:
Նախագահ Սարգսյանի վերջին պատասխանը անուշադիր ընթերցելու դեպքում, հավանաբար կարող է սխալ հասկացվել: Նա չի ասում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, բայց չի էլ ասում, որ չունի... Հայաստանը պարզապես այս հարցը պաշտոնապես չի բարձրացրել, քանի որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ազգային անվտանգության վրա արևմտյան սահմանում նրա հզոր և թշնամի հարևանի կողմից: Կուսակցությունները, կազմակերպությունները և անհատները, ինչպես նաև այս տողերի հեղինակը, հաճախ են խոսում Թուրքիայից տարածքային պահանջների մասին, սակայն հասկանալի է, որ Հայաստանի առաջին դեմքը պետք է շատ ավելի զուսպ լինի իր հրապարակային հայտարարություններում:
 
Նախագահ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ հայկական տարածքների պահանջը թողնում է գալիք սերունդներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իսկապես տարածքային պահանջներ ունի Թուրքիայից...
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее