▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են «գործակալ» ասում Արարատ Միրզոյանին․ ԱԳ նախարարն այս մասին խոսեց ԱԺ-ում

«Բյուջեի կատարողականը գլոբալ գնահատելու համար պետք է համեմատել Կառավարության կատարողականի հետ: Դուք արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսել եք աննպատակ. ՀԱՊԿ-ի վերաբերյալ Կառավարության ծրագրում մի բան է գրված, դուք այլ բան եք արել: Արցախի խնդրով հակահայկական գործունեություն է կատարվել. էն, ինչ գրված է Կառավարության ծրագրում, հակառակն է արվել: Ցեղասպանության հարցում որևէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել և այսպես շարունակ»,- Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ փոխարենը կատարվել են Ադրբեջանի պահանջները: Միրզոյանն ասաց, որ չի կիսում Ռուստամյանի գնահատականները. «ՀՀ կառավարությունն արել և անում է մի շարք վերլուծություններ ու հետևություններ, ու ըստ այդմ՝ խմբագրումներ ու սրբագրումներ տեխնիկական կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերում... Դուք ձեր փորձով սա լավ հասկանում եք ու եթե էս կողմից նստեիք, ձեր տված հարցին շատ ավելի լավ կպատասխանեիք ու ձեզ ավելի շատ կչորեիք, քան ես եմ ինձ թույլ տալիս»: Ռուստամյանն արձագանքեց. «Նախ, ինձ պետք չի չորել, ես առանց այդ էլ չոր եմ, երկրորդ, երբ ես հարց եմ տալիս, տալիս եմ՝ իմ համոզումներից ու փաստերի արձանագրումից ելնելով»:

***

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս»,- այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք՝ ընթանում է 2023թ. բյուջեի կատարողականի քննարկումը:

***

«Ասում եք՝ արցախահայերի վերադարձ ԼՂ: Խնդրում եմ մանրամասնել՝ ի՞նչ նկատի ունեք վերադարձ ասելով, մասնավորապես, ի՞նչ պայմաններում եք ուզում և առաջարկում, որ ԼՂ հայերը վերադառնան, արդյո՞ք դրանք էն պայմաններն են, որ առաջարկում է պաշտոնական Բաքուն: Ինքնավարությո՞ւն է Ադրբեջանի կազմում, թե՞ անկախ ԼՂ է, եթե անկախ ԼՂ է կամ էն ստատուս քվոն է, որ, կար 2019-ին, հասկանում եք, որ դա և պատրա՞ստ եք արդյոք դա անել, օրինակ, առնվազն 4000 զոհի գնով»,- 2023թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մեզ քննադատում եք, լավ եք անում, դուք ի՞նչ եք առաջարկում՝ պատերա՞զմ, թե՞, ոնց ձեր վարչապետի հերթական թեկնածուն ա ասում՝ զինվորականները պտի մեռնեն, բա էդ էլ իրանց գործն ա. շատ բառացի չէ, բայց մեծ հաշվով չեմ նենգափոխում իմաստը: Էդ էլ ա մոտեցում, բայց էդ դեպքում ո՞նց եք ասում, որ մեր՝ հլը չորսը քիչ ա, մի հազար էլ ձեր կողմից եք ավելացնում, հինգ հազար զոհ տվեցինք, դուք դրա համար մեղավոր եք: Կարա՞ք կողմնորոշվեք՝ պետք ա զոհվել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել... Չի բռնում էլի»,- շարունակեց Միրզոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее