▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են մոնստրները

«Եկել, նույն բառերով ասում եք՝ հավատացեք մեզ, որ մենք 6 ամսվա ընթացքում խոստանում ենք լուծել այս հարցը: Չեք լուծելու: Այս հարցը քաղաքական, թե՞ տնտեսական դաշտում պետք է լուծվի: Կարծում եմ՝ քաղաքական»,-ԱԺ-ում խոսելով Շրջանառության հարկի մասին»՝ ասաց Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով.

«Ունենք 10-15 մոնոպոլիստներ, որոնք դուրս են օրենքի դաշտից: Նրանք հիմնալկանում ներկրողներ են և անում են այն, ինչ ուզում են: Իսկ նրանց գլխավոր հովանավորը բարձրագույն իշխանությունն է: Եթե հաշվի առնենք այն, որ 4 անգամ ավել ներկրվում է, քան արտահանվում, կհասկանանք, որ մեռնող տնտեսության մասին ենք խոսում: Իսկ փոքր և մանր ձեռնարկատերերը, որոնք որպես մանրածախ ապրանք գնում են գրենական պիտույքներ, ներքնաշորեր, հագուստներ երեպաների համար: Լավ, ծիծաղելի չէ՞, դուք չգիտե՞ք, թե ովքեր են մոնոպոլիստները: Եկեք գնանք գյուղեր, քնած մարդկանց արթնացնենք՝ հարցնենք, թե ովքե՞ր են այդ մոնստրները, մենաշնորհի տերերը, անգիր կասեն: Լավ օրից չէ, որ գործարարները բացարձակ կապ չունենալով օրենսդրության հետ՝ գալիս պատգամավոր են դառնում: Նրանց միակ երեշխավորը ոչ թե օրենքն է, որը չի գործում, այլև մանդատը: Իսկ ովքեր չեն մտել խորհրդարան՝ կամ կինոսցեանարիստ են դարձել, կամ չգիտեմ որտեղ են հայտնվել: Սա է մեր իրականությունը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее